Մատչելիության հղումներ

Ադլերում հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի


Ռուսաստանյան Սոչի քաղաքի Ադլեր շրջանում հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացի:

Այսօր ժամը 11:47 Ռուսաստանի ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկատվություն է ստացվել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ նույն օրը Մոսկվայի ժամանակով ժամը 5:40 Ադլերի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 երկհարկանի տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 11 մարդ, նախնական տվյալներով՝ զոհերի մեջ կա ՀՀ քաղաքացի:

«Ժամը 12:04-ին կապ է հաստատվել Կրասնոդարի երկրամասի ՃԿԿ ՕՀ-ի հետ. վերջինս հաղորդել է, որ զոհվածներից մեկը՝ ՀՀ քաղաքացի Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է (ծնված 1950թ.)», - փոխանցում է Հայաստանի ԱԻՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG