Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկրօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան դստեր՝ Լաուրա Մատարելայի հետ:
Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:
Նույն օրը Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական աարարողությունը, որին կհաջորդի Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի առանձնազրույցը, այնուհետև՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա Հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը: