Աթենքի մերձակայքում հրդեհների հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, այսօրվա դրությամբ կա ավելի քան 100 վիրավոր՝ այդ թվում ծանր վիճակում: Ըստ փրկարար ծառայությունների, զոհերի թիվը հավանաբար կավելանա:
Բռնկումներ են գրանցվել Հունաստանի մայրաքաղաքի արևմուտքում և արևելքում՝ շուրջ 40 աստիճան տապի և ուժեղ քամիների պայմաններում։
Կրակը ոչնչացրել է ավելի քան հազար տուն: Իսպառ այրվել է Մատի գյուղը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ընդհատել է Բոսնիա և Հերցեգովինա կատարած այցն ու վերադարձել է հայրենիք: Նա օգնություն է խնդրել Եվրոպական միությունից: Ցիպրասի կարգադրությամբ Հունաստանի բանակը միացել է փրկարար գործողություններին:
Վարչապետը Աթենքի հարևան շրջանների հրշեջ և շտապ բուժօգնության ծառայություններին կարգադրել է անհապաղ ուղևորվել աղետի շրջան: Ցիպրասը հայտարարել է եռօրյա սուգ: