Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «մեծ արդյունքներ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո՝ նշելով, որ Մոսկվան համաձայնել է օգնել Հյուսիսային Կորեայի հարցում:
Թրամփը Թվիթերում հետևյալ գրառումն է արել․ - «Ես ու Պուտինը մի շարք կարևոր հարցեր քննարկեցինք, բավականին լավ շփվեցին, ինչն անկեղծորեն մտահոգեց ատելությամբ լցված մարդկանց, որոնք բռնցքամարտ էին ակնկալում»:
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին Հելսինկիում: