ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, թե հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի:
«Ես գնում եմ փոքր ակնկալիքներով, մեծ սպասելիքներ չունեմ», - ասել նա:
Ամեն դեպքում Թրամփը նշել է, որ հանդիպելը ճիշտ է:
«Դա վատ չէ, և հնարավոր է լավ բան ստացվի», - նշել է ԱՄՆ նախագահը՝ CBS News-ով հուլիսի 15-ին հեռարձակված հարցազրույցում:
Հարցազրույցն անցկացվել է Շոտլանդիայում գտնվող Դոնալդ Թրամփի մասնավոր հանգստավայում: