Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ․ ԱԻՆ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-15-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, հուլիսի 13-14-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-15-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև զգուշացնում է՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս:

Հունիսի 30-ից միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG