Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանին պատանդ վերցնելու կոչի համար Վրաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել


2016-ի ապրիլին Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյան, արխիվ
2016-ի ապրիլին Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյան, արխիվ

Վրաստանում Հայաստանի դեսպանին պատանդ վերցնելու կոչի համար քրեական հետապնդում է սկսվել Վրաստանի մի քաղաքացու դեմ: Մեղադրյալը այդ կոչով սոցցանցերում հանդես էր եկել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ըստ հարուցված գործի՝ ահաբեկչության հրապարակային կոչերի համար մեղադրվողը Վրաստանի քաղաքացի է: Գործը «Գաղտնի» կնիքի տակ է, սակայն IPN գործակալությունը պնդում է, որ իրեն որոշ մանրամասներ են հայտնի: Ըստ այդ մանրամասների՝ 2016 թվականին Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ժամանակ տվյալ անձը Վրաստանում ապրող ադրբեջանցիներին Ֆեյսբուքով կոչ էր արել հավաքվել Հայաստանի դեսպանատան մոտ, ներխուժել դեսպանատուն, այրել Հայաստանի դրոշը և պատանդ վերցնել դեսպանին: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է երկու տարի անց: Վրաստանի իրավապահները նաև սպասել են Ֆեյսբուքի պատասխանին՝ ճշտելու համար, թե արդյոք նա նույն օգտատերն է, որին պատրաստվում են քրեական պատասխանատվության ենթարկել:

Այդ անձնավորությանը պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոցը ընտրվել է գրավի դիմաց չհեռանալու ստորագրությունը: Ներկայումս դատարանը այդ գործը քննում է ըստ էության, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG