Մատչելիության հղումներ

Լյուքսեմբուրգը ևս վավերացրեց Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը


Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Բրյուսել, 24-ը նոյեմբերի, 2017թ.
Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Բրյուսել, 24-ը նոյեմբերի, 2017թ.

Լյուքսեմբուրգի խորհրդարանը ևս վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Թվիթերում հայտնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Այսպիսով, Լյուքսեմբուրգը դարձավ Եվրամիության անդամ 28 պետություններից 6-րդը` Լեհաստանից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից և Բուլղարիայից հետո, որն իր համաձայնությունն է տվել 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված փաստաթղթին:

Համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է ապրիլի 11-ին, իսկ հունիսի 1-ից այն մասնակիորեն ուժի մեջ է մտել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG