Մատչելիության հղումներ

Միլլի մեջլիսի նախագահ ․ «Մինսկի խումբը որևէ առաջընթաց չի արձանագրել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում»


Օքթայ Ասադով, արխիվ
Օքթայ Ասադով, արխիվ

«Ադրբեջանի իշխանությունները երախտապարտ են Ռուսաստանի ղեկավարությանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի` Միլլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը պաշտոնական այցով Բաքվում գտնվող՝ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ բանակցությունների ժամանակ:

«Ցավոք սրտի ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման հարցում որևէ առաջընթաց չի արձանագրել: Միևնույն ժամանակ՝ մենք շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանի ղեկավարությանը, որն ուշադրության կենտրոնում է պահում հակամարտության կարգավորումը»,- նշել է Ասադովը: Միլլի մեջլիսի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի առաջնահերթ խնդիրը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է:

«Մենք հակված ենք ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությանը: Հուսով ենք, որ մենք այդ հարցը կլուծենք Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների աջակցությամբ»,- նշել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG