Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան մի շարք կուսակցությունների, հանրային շարժումների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև Ռոտենբերգների ընտանիքի նկատմամբ:
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել, մասնավորապես, Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա», Լիբերալ դեմոկրատական, Կոմունիստական, «Հայրենիք», «Ռուսաստանի հայրենասերներ», Ագրարային և Ժողովրդավարական կուսակցությունները: Քաղաքական այդ ուժերի ներկայացուցիչների մուտքը կարգելվի, ինչպես նաև կարգելափակվեն դրանց ակտիվները:
Ուկրաինան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում 2014 թվականից՝ Ղրիմի բռնակցումից հետո: Ցանկում, որը ժամանակ առ ժամանակ ընդլայնվում է, հայտնվել են ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր, պետական ընկերություններ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ: