Մատչելիության հղումներ

«Երևան» հիմնադրամի տնօրենն ու Դավիթաշենի փոխթաղապետը կալանավորվեցին


«Երևան» հիմնադրամի գործունեությանն առնչվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից, հավելելով, որ առաջադրված մեղադրանքի բովանդակության մասին ավելի ուշ մանրամասներ կհաղորդեն:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը հիմնադրամի գործունեության հետ կապված հարուցել էր քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախության հատկանիշներով: Աշոտ Ղազարյանն ու Խաչատուր Կարապետյանն այդ գործի շրջանակում ձերբակալվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG