Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:
Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները և ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր: