ՀՀ կառավարության որոշմամբ Հատուկ քննչական ծառայության պետ է նշանակվել Սասուն Խաչատրյանը։
Սասուն Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է:
Հունիսի 8-ին Կառավարության որոշմամբ Վահրամ Շահինյանն ազատվել էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն։
Շահինյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից։