Մատչելիության հղումներ

Ալիև. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա դառնալ չի կարող»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում հոր ծննդյան 95-ամյակին նվիրված հանդիսությանը, Բաքու, 10-ը մայիսի, 2018թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում հոր ծննդյան 95-ամյակին նվիրված հանդիսությանը, Բաքու, 10-ը մայիսի, 2018թ․

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա դառնալ չի կարող», - Բաքվում, Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Տարածքային ամբողջականության հարցը երբեք չի եղել և չի լինի բանակցությունների թեմա», - պնդել է Ալիևը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ մեր մոտեցումները անփոփոխ են: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի լիարժեքորեն և անվերապահորեն: Դա են պահանջում արդարությունը և միջազգային իրավունքի նորմերը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG