Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է Ռուսաստանի առանձին քաղաքացիների և անհատների կողմից մայիսի 5-ին արված հայտարարություններին՝ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ:
«Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները հանդիսանում է բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների ներքին հարցերը: Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններ կառուցելու և պահպանելու իր գործողություններում ռուսական կողմը, Երևանում դեսպանությունը չեն ելնում տարբեր անհատների անձնական կարծիքներից, այլ հավատարիմ է կարծիքին, որոնք հնչեցվել են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ: