Ալավերդու Սանահին կայարանում ցուցարարները փակել են միջպետական ճանապարհը: Ճանապարհին տասնյակ ավտոմեքենաներ են կուտակվել:
Տարածքում ներկա ոստիկանները հետևում են հասարակական կարգի պահպանմանը, սակայն որևէ կերպ չեն միջամտում բողոքի ակցիային: Երկաթուղու Սանահին կայարանի պահակակետի աշխատակիցը նշեց, որ զգուշացրել է մոտակա կայարաններին, որ գնացքներ չուղարկեն։ Երկաթուղու տնօրինությունից ներկայացուցիչներ չեն հանդիպել ցուցարարներին։
Ցուցարարները հայտարարում են, որ ճանապարհը կբացեն ժամը 16:00-ին: Հիշեցնենք՝ երեկ հայտարարելով բողոքի ակցիաների մասին, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը աջակիցներին հորդորել էր բողոքի խաղաղ ակցիաներ իրականացնել ժամը 12:00-ից մինչև 16:00-ն: