Ադրբեջանի և Չինաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է ռազմական օգնության տրամադրման վերաբերյալ փաստաթուղթ, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ աշխատանքային այցով Պեկինում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպումներ է ունեցել Չինաստանի ռազմական գերատեսչության ղեկավարության հետ և քննարկել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: