Մատչելիության հղումներ

Հարավային և Հյուսիսային Կորեաների առաջնորդները պատմական բանակցություններ են սկսել


Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների հանդիպումը Պանջումոն գյուղում, 27-ը ապրիլի, 2018թ․
Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների հանդիպումը Պանջումոն գյուղում, 27-ը ապրիլի, 2018թ․

Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները թերակղզու ապառազմականացմանն ուղղված պատմական բանակցություններ են սկսել:

Ուրբաթ օրը մեկնարկել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Իի բանակցությունները երկու երկրների սահմանային գոտու ապառազմականացման շուրջ:

Այսպիսով, Կիմ Չեն Ունը դարձավ Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդը, որը ոտք է դրել հարավկորեական տարածք 1950-1953 թվականների Կորեական պատերազմից ի վեր:

Հանդիպումը կոչված է վերջ դնելու երկու երկրների միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը:

Բանակցությունները տեղի են ունենում հյուսիսկորեացի առաջնորդի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նախատեսված հանդիպումից մի քանի շաբաթ առաջ: Այդ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկելու են Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը:

Ավելի վաղ հյուսիսկորեական լրատվամիջոցները հայտնել են, որ Փհենյանը անհապաղ դադարեցնում է միջուկային փորձարկումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG