Այսօր Վանաձորում բերման ենթարկված քաղաքացիներից մեկը՝ Արմեն Մայիլյանը, ոստիկանությունից բռնության հետքերով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց։ Նա այս պահին հետազոտվում է։
Հերթապահ բժիշկ Արա Կոծինյանն «Ազատությանը» ասաց, որ Մայիլյանը հարվածի հետևանքով սուր ցավեր ունի ամորձիների շրջանում։
Արմեն Մայիլյանն այսօր Վանաձորում առավոտից մասնակցում էր բողոքի ակցիաներին և բարձրախոսով ելույթներ ունենում, կոչերով դիմում վանաձորցիներին։ Նա ակցիայի մասնակիցներին պաշտպանելու համար մի քանի անգամ վեճի բռնվեց ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի հետ, ով պարբերաբար ասում էր. - «Ես քեզ զգուշացնում եմ...»:
Ակտիվիստ Արմեն Մայիլյանը այս պահին հիվանդանոցում հետազոտվում է ոստիկանների հսկողությամբ։