ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերձմոսկովյան Նովո-Օգարյովո նստավայրում հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում անդրադարձ է եղել ներքին խնդիրներին և Սիրիայի զարգացումներին:
«Նախագահը տեղեկացրել է Սիրիայում արևմտյան դաշինքի իրականացրած գրոհներից հետո ստեղված վիճակի շուրջ մի շարք երկրների ղեկավարների հետ քննարկումների արդյունքները»,- ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, խորհրդարանի երկու պալատների նախագահներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովը և Սերգեյ Շոյգուն, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: