Մատչելիության հղումներ

«Մեծ վերադարձ» ծրագիրը Բաքվի համար 2025-ին կշարունակի մնալ առաջնահերթություն․ Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«2021 թվականից մինչ օրս Ադրբեջանն ավելի քան 19 միլիարդ մանաթ (մոտ 10 մլրդ դոլար) է հատկացրել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման համար»,- նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, որ «Մեծ վերադարձ» ծրագիրը Բաքվի համար 2025-ին կշարունակի մնալ առաջնահերթություն։

Նա նշել է, որ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 4 միլիարդ մանաթ հատկացնել՝«օկուպացիայից ազատագրված հողերի վերականգնման համար, իսկ 2020 թվականից 2024 թվականը ներառյալ այն նպատակով պետական բյուջեից հատկացվել է մոտ 17,5 մլրդ մանաթ»։

«Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումը ֆանտանստիկ տեմպերով է ընթանում։ Շուտով այդ շրջանները կդառնան ամենաժամանակակից, հարմարավետ և գեղեցիկ վայրերից մեկը ոչ միայն Ադրբեջանում, այլև Կովկասում և ամբողջ աշխարհում», - եզրափակել է Ալիևը։

2023-ի նոյեմբերին էր դեռ Ալիևը հայտարարել, որ մինչև 2026 թվականի վերջ նախատեսվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձնել Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»։ Նրա խոսքով՝ «Մեծ վերադարձ» ծրագրով նախատեսված է, որ 2026 թվականի վերջին Ֆզուլիի շրջանում 22 հազար մարդ է բնակվելու, իսկ Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում»՝ 140 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG