Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին երկրորդին


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Գարեգին երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Արմեն Սարգսյանն ու Գարեգին երկրորդը խոսել են պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցության, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների և առկա մարտահրավերների մասին:

Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ Արմեն Սարգսյանի նկատմամբ հարգանքը, նրա միջազգային մեծ կապերը, կառավարման ոլորտում հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս պիտի ծառայեն երկրի առաջընթացին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG