Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ «Հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել»


Ցուցարարները և ոստիկանները, Երևան, 16-ը ապրիլի, 2018թ․
Ցուցարարները և ոստիկանները, Երևան, 16-ը ապրիլի, 2018թ․

«Այսօր առավոտից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը», - հայտարարում է Հայաստանի ոստիկանությունը:

Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ «նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ»:

Ոստիկանությունը «ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում», ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG