Մատչելիության հղումներ

Պուտինը պնդել է, որ Դումայում տեղի ունեցածը բեմականացում էր՝ Արևմուտքի հարձակումն արդարացնելու համար


Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը ամենակոշտ կերպով դատապարտում է Սիրիայի դեմ իրականացված հարձակումը և ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրում Միացյալ Նահանգների ու դաշնակիցների «ագրեսիվ քայլերը քննարկելու համար»:

Ռուսաստանի առաջնորդը ևս պնդել է, թե Դամասկոսից քիչ հեռու` Դումա քաղաքում անցած շաբաթավերջին տեղի ունեցածը բեմականացում էր, որն իրականացվել է այս հարձակումն արդարացնելու համար:

«Ինչպես և մեկ տարի առաջ, երբ Նահանգները հարձակվեցին սիրիական «Շայրաթ» ավիաբազայի վրա՝ որպես պատրվակ բերելով քաղաքացիական անձանց դեմ իբրև թե իրականացված քիմիական հարձակումը, հիմա էլ նույնն է կրկնվում Դումայում», ֊ հայտարարել է Վլադիմիր Պուտինն ու պնդել, թե ռուս ռազմական փորձագետները տեղում քլորի կամ այլ թունավոր նյութի հետքեր չեն գտել, տեղացիներն էլ չեն հաստատել քիմիական հարձակման մասին հաղորդումները:

«Իր գործողություններով Միացյալ Նահանգներն է՛լ ավելի է խորացնում Սիրիայի հումանիտար աղետը, տառապանք պատճառում խաղաղ բնակչությանը, ըստ էության աջակցում ահաբեկիչներին, որոնք յոթ տարի է` կեղեքում են Սիրիայի ժողովրդին», ֊ ասված է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել էր, որ անցած շաբաթավերջին Դումայում իրականացված քիմիական հարձակման հետևանքով առնվազն 43 մարդ զոհվել էր, 500֊ը՝ տուժել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG