Մատչելիության հղումներ

Ադրբեջանում անհետացել է Ժողճակատի ակտիվիստը


Ադրբեջան - Ընդդիմության մարտի 31-ի հանրահավաքը Բաքվում
Ադրբեջան - Ընդդիմության մարտի 31-ի հանրահավաքը Բաքվում

Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը ահազանգում է իր ակտիվիստներից մեկի՝ Ֆաթիմա Մովլանլիի անհետացման մասին: «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակտիվիստը անհետացել է մարտի 31-ին ընդդիմության հանրահավաքից հետո:

Մովլանլին, ըստ «Թուրան»-ի, մինչ հանրահավաքը կանչվել էր ոստիկանություն՝ Բաքվի տարբեր մասերում քաղաքական բովանդակությամբ պաստառներ փակցնելու համար: Ավելի վաղ «Թուրան»-ի հետ զրույցում նա պատմել էր, որ ոստիկանությունում հինգ ժամ «դաստիարակչական զրույց» են վարել իր հետ՝ համոզելով դադարեցնել ընդդիմության հետ համագործակցությունը և միանալ նախագահ Իլհամ Ալիևի համախոհներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG