Մատչելիության հղումներ

Կեմերովոյում տեղի է ունեցել հրդեհի զոհերի առաջին հուղարկավորությունները


Կեմերովոյում տեղի է ունեցել կիրակի օրը «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մահացածների առաջին հուղարկավորությունները:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադլեն Ակսյոնովի խոսքով՝ անհետ կորածների վերաբերյալ որևէ դիմում չկա և զոհերի թիվը 64-ն է, որից 41-ը երեխա է:

Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասել է, որ տեղի իշխանությունները պետք է կանխեն խուճապը՝ թույլ չտալով կեղծ լուրերի տարածումը սոցիալական ցանցերում, որը վնասում է հետաքննությանը:

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ սոցիալական կայքերով տարածվող այդ կեղծ լուրերը, որոնք նաև արտերկրից են, նպատական ունեն խուճապ տարածել և մարդկանց միջև անվստահություն սերմանել», - ասել է Պուտինը հետաքննչական կոմիտեի ղեկավարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG