Մատչելիության հղումներ

Կրեմլի խոսնակ. Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփին


Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները, արխիվ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները, արխիվ

Մարտի 28-ին Կրեմլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, չնայած Արևմուտքի կողմից ռուսաստանցի դիվանագետների զանգվածային արտաքսումներին:

«Դա կախված է ամերիկյան կողմից, ռուսական կողմը բաց է մնում: Պուտինը պատրաստ է, ռուսական կողմը պատրաստ է փոխշահավետ, փոխվստահելի հարաբերությունների բոլոր երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ», - այսօր լրագրողներին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք՝ Թրամփը հեռախոսով շնորհավորել էր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նա նաև ասել էր, որ ցանկանում է հանդիպել Պուտինին «ոչ շատ հեռու ապագայում»՝ քննարկելու սպառազինությունների մրցավազքը, Ուկրաինայի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հարցերը:

Նշենք, սակայն, որ օրերս ԱՄՆ-ը հայտարարեց, թե երկրից արտաքսում է 60 ռուսաստանցի դիվանագետների, ինչպես նաև որոշում է կայացրել փակել Սիեթլում ռուսական գլխավոր հյուպատոսությունը՝ ի պատասխան նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG