Մատչելիության հղումներ

Գերմանիայում բռնաբարության և սպանության մեջ մեղադրվող ներգաղթյալը ցմահ ազատազրկման է դատապարտվել


Գերմանիա - Հուսեյն Խավարին (ձախից) Ֆրայբուրգի դատարանում, 22-ը մարտի, 2018թ․
Գերմանիա - Հուսեյն Խավարին (ձախից) Ֆրայբուրգի դատարանում, 22-ը մարտի, 2018թ․

Գերմանիայում ապաստանի դիմում ներկայացրած Հուսեյն Խավարին, ով պնդում է, որ Աֆղանստանից է, երեկ դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 19-ամյա Մարիա Լադենբուրգերին 2016 թվականին Ֆրայբուրգ քաղաքում բռնաբարելու և սպանելու համար:

Խավարին 2015-ին Գերմանիա է ժամանել առանց անձը հաստատող փաստաթղթերի: Նա ձերբակալվել է հանցագործությունը կատարելուց մի քանի շաբաթ անց: Մինչ այդ Խավարին 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել Հունաստանում սպանության փորձ կատարելու համար և 2015 թվականին ազատ էր արձակվել բանտերի գերբնակեցվածության պատճառով:

Գերմանիայի իշխանությունները չեն կարողանում պարզել Խավարիի տարիքը, ստույգ անունը և ազգությունը: Առաջին շրջանում Խավարին պնդել է, որ դեռահաս է, սակայն բժիշկները հետազոտություններ են անցկացրել և հայտնել են, որ նա ենթադրաբար 22-29 տարեկան է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG