Մատչելիության հղումներ

Սարկոզին մերկապարանոց սուտ է որակում Քադաֆիից միլիոններ ստանալու մեղադրանքը


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզի, արխիվ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզի, արխիվ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մերկապարանոց սուտ է որակել մեղադրանքները, թե 2007-ի ընտրություններում միլիոններ է ստացել Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիից:

«Այս զրպարտությունը դժոխքի է վերածել իմ կյանքը», - ասել է Սարկոզին Le Figaro պարբերականին՝ պնդելով, թե դատախազությունը մեղադրանքը հիմնավորող որևէ փաստ չի ներկայացրել:

Շաբաթասկզբին 26 ժամ շարունակված հարցաքննությունից հետո դատախազությունը Սարկոզիին մեղադրանք առաջադրեց՝ կաշառք ստանալու, նախընտրական արշավը ապօրինի ֆինանսավորելու և պետական միջոցները յուրացնելու համար:

2007-12 թվականներին պաշտոնավարած նախագահը այժմ գտնվում է ազատության մեջ, սակայն՝ դատարանի հսկողության ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG