Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային տոնի՝ Նավրոզի կապակցությամբ, որը, ըստ Սերժ Սարգսյանի, լի է նոր կյանքի, նոր հույսերի և նոր հաջողությունների ակնկալիքով:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին նախագահը մաղթել է երջանկություն, բարօրություն և առաջընթաց՝ Հայաստանի հասարակության իրավահավասար եղբայրական ընտանիքում:
«Համոզված եղեք, որ ձեր ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ ձեր հոգսերը մեր հոգսերն են: Մենք միասին կառուցում ենք ազատ ու բարեշեն երկիր բոլորիս համար», - ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: