Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դատական համակարգում իր աղբյուրները:
Գործակալության տվյալներով՝ Սարկոզիին ձերբակալել են նրա նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով հետաքննության շրջանակում հարցաքննության համար:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2013 թվականից իրավապահները հետաքննում են Սարկոզիի 2007-ի նախագահական քարոզարշավում տեղ գտած հնարավոր խախտումները, մասնավորապես՝ Լիբիայի բռնակալ Մուամար Քադաֆիի կառավարությունից ֆինանսական միջոցների ներգրավումը:
2007-2012 թվականներին Ֆրանսիան ղեկավարած Սարկոզիի ձերբակալությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել:
Մանրամասները տե՛ս այստեղ