Մատչելիության հղումներ

Ճապոնիայում բողոքի ցույց է անցկացվել վարչապետի պաշտոնանկության պահանջով


Սինձո Աբե, արխիվ
Սինձո Աբե, արխիվ

Ճապոնիայում շուրջ երկու հազար մարդ է փողոց դուրս եկել՝ պահանջելով պաշտոնանկ անել վարչապետ Սինձո Աբեին, ում մեղադրում են կոռուպցիայի ու հովանավորչության մեջ:

Ցույցերը սկսվել են շաբաթասկզբից, երբ Ֆինանսների նախարարությունն ընդունեց, որ կեղծել է պետությանը պատկանող հողակտորներից մեկի վաճառքին վերաբերող 14 փաստաթուղթ, որոնցում շրջանառվում էին վարչապետի կնոջ ու այլ պաշտոնյաների անուններ:

Տարածքը վաճառվել է շուկայականից 85 տոկոս ցածր գնով՝ ազգային դպրոց կառուցելու համար:

Վարչապետը հերքում է մեղադրանքները և պնդում է, թե փաստաթղթեր կեղծելու հրահանգ չի տվել: Սկանդալից հետո Աբեի վարկանիշը զգալի անկում է ապրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG