Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին


Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է արձանագրություն, որով դադարեցվել են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մարտի 8-ից դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները», - ասված է Ազգային ժողովի կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Գագիկ Հարությունյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG