Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի Անվտանգության խորհուրդն այսօր քննարկելու է Սկրիպալի թունավորման շուրջ ծագած իրավիճակը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախագահությամբ, այսօր Լոնդոնում երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվելու:

Բրիտանացի ուժայինների այսօր նախատեսված քննարկման օրակարգային միակ թեման Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումն է:

Այն տեղի էր ունեցել մարտի 4-ին Լոնդոնից 100 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Սոլսբերի քաղաքում:

Սկրիպալն ու նրա դուստրը շարունակում են մնալ քաղաքի հիվանդանոցներից մեկում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG