Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրության, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի:

Նույն օրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հաղորդում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG