Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդես է գալիս խորհրդարանի երկու պալատներին հասցեագրված ամենամյա ուղերձով: Երեկ զրուցելով լրագրողների հետ, նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինն ուղերձում կխոսի երկրի ապագա զարգացմանն առնչվող հարցերի մասին:
«Ինչ վերաբերում է ուղերձի բովանդակությանը, մենք այն ավանդաբար նախապես չենք հրապարակել և այս անգամ էլ դա չենք անի», - ասել է նախագահի խոսնակը:
Դա կլինի Ռուսաստանի նոր պատմության ընթացքում նախագահների 24-րդ, իսկ Պուտինի համար՝ 14-րդ ուղերձը:
Մարտի 18-ին Ռուսատանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Վերլուծաբանները ենթադրում են, որ Պուտինն առանց դժվարության կհաղթի և չորրորդ անգամ կստանձնի նախագահի պաշտոնը: