Լոնդոնի «Արսենալ»-ը անցավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ:
Մրցաշարի 1/16-րդ եզրափակիչի երկրորդ խաղում անցած գիշեր Լոնդոնում հյուրընկալելով Շվեդիայի «Էսթերսունդ» ակումբին՝ «Արսենալ»-ը պարտվեց 1:2 հաշվով, սակայն հաջորդ փուլ անցավ, քանի որ առաջին՝ արտագնա հանդիպմանը առավելության էր հասել 3:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած ամբողջ խաղին:
1/8-րդում խաղալու իրավունք նվաճած մյուս ակումբներն են Մոսկվայի ԲԿՄԱ-ն և «Լոկոմոտիվ»-ը, Հռոմի «Լացիո»-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը, Մադրիդի «Ատլետիկո»-ն, Դորտմունդի «Բորուսիա»-ն, Լիսաբոնի «Սպորտինգ»-ը, Կիևի «Դինամո»-ն, Բիլբաոյի «Ատլետիկ»-ը, ինչպես նաև «Լիոն»-ը, «Զալցբուրգ»-ը, «Պլզեն»-ը, «Լայպցիգ»-ը, «Մարսել»-ը և «Միլան»-ը: