Իրանի արտակարգ իրավիճակների ծառայությունները տեղեկացրել են, որ Իսֆահանի նահանգում իրանական ինքնաթիռ է կործանվել, ինքնաթիռի ավելի քան վեց տասնյակ ուղևորները զոհվել են։
«Քանի որ տեղանքը լեռնային է, այնտեղ հնարավոր չէ շտապօգնության ծառայություններ ուղարկել», ֊ հայտարարել է Իրանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին։
Առայժմ պարզ չէ, թե ինչն է դարձել ինքնաթիռի կործանման պատճառ։