Մատչելիության հղումներ

Ամերիկյան նոր պատժամիջոցները մեծ փոփոխություն չեն առաջացնի․ Մեդվեդև


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տալիս «Ռոսիա 24» հեռուստաալիքին, Սոչի, 15-ը փետրվարի, 2018թ․
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տալիս «Ռոսիա 24» հեռուստաալիքին, Սոչի, 15-ը փետրվարի, 2018թ․

Ամերիկյան նոր պատժամիջոցները թեթև ազդեցություն կունենան Ռուսաստանի ժողովրդի և տնտեսության վրա․ այսպես են Մոսկվայից արձագանքել Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքերին, ով Սենատում, պատասխանելով օրենսդիրների հարցին, ասել է, թե առաջիկայում նոր պատժամիջոցներ կսահմանվեն ռուս օլիգարխների նկատմամբ, «Սպիտակ տունն այժմ աշխատում է այդ ուղղությամբ»:

«Եթե նրանք նոր ցուցակ հրապարակեն կամ նոր որոշումներ հայտնեն, մեծ փոփոխություն չեն առաջացնի», - ռուսական հեռուստաալիքներից մեկով ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հավելելով՝ էական սպառնալիք տնտեսությանը չկա:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրես էր ուղարկել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու մեծահարուստ օլիգարխների ցանկը, որոնք առաջիկայում կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ: «Կրեմլյան զեկույց» կոչվող փաստաթղթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ու կառավարության ներկայացուցիչներից բացի նաև երեք հայ գործարար կա՝ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG