Մատչելիության հղումներ

Թալիբները նամակ են հղել Ամերիկայի ժողովրդին


Աֆղանստան - «Թալիբան» խմբավորման զինյալներ, արխիվ
Աֆղանստան - «Թալիբան» խմբավորման զինյալներ, արխիվ

Թալիբները նամակ են ուղղել Ամերիկայի ժողովրդին, որում հորդորում են ճնշում գործադրել ԱՄՆ կառավարության վրա՝ պահանջելով դուրս գալ Աֆղանստանից:

Թալիբները հիշեցնում են, որ Աֆղանական պատերազմը ամենաերկարատևն է, որում ներգրավվել են ամերիկացիները և որի վրա նրանք տրիլիոնավոր դոլարներ են ծախսում:

Նամակում ընդգծված է, որ այն ուղղված է ամերիկացի ժողովրդին, անկախ հասարակական կազմակերպություններին և խաղաղասեր կոնգրեսականներին:

Նամակով վերահաստատվում է «Թալիբան»-ի առաջարկը՝ ուղիղ բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, ինչը Վաշինգտոնը մերժում է՝ պնդելով, որ խաղաղ բանակցություններ հնարավոր են զինյալների և Աֆղանստանի կառավարության միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG