Մատչելիության հղումներ

Կիևում Սաակաշվիլիի կազմակերպած բողոքի երթին 10,000 մարդ է մասնակցել


Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում ընդդիմադիր շարժում սկսած Միխեիլ Սաակաշվիլին այսօր Կիևում հերթական բողոքի երթն է կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ։ Ցուցարարները պահանջել են Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը։

Երթի մասնակիցները վակարկել են՝ «Կորի՛ր, ավազակախումբ», «Հրաժարական», «Ազատություն քաղբանտարկյալներին»։

Սաակաշվիլին իր ելույթում կրկին քննադատել է երբեմնի նախագահ Պորոշենկոյին և գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին, պնդելով, թե երկուսն էլ ամանորյա արձակուրդներին հանգստացել են արտասահմանյան հանգստավայրերում այն դեպքում, երբ, Սաակաշվիլիի խոսքերով «երկրում պատերազմը շարունակվում է և ուկրաինացիների գերիշխող մեծամասնությունը աղքատ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG