Մատչելիության հղումներ

Նավալնու օգնականը 8-օրյա ազատազրկման է դատապարտվել


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին և նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին և նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, արխիվ

Մոսկվայի դատարանը 8 օրվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու օգնական Ռուսլան Շավեդինովին: Վերջինս տեսահաղորդումներ է վարում Նավալնու յություբյան ալիքով: Դատարանը նրան մեղադրել է Ռուսաստանի նախագահի մարտի 18-ի ընտրությունների մասնակիցներից մեկի բացասական իմիջ կերտելու համար:

Շավեդինովին և Նավալնու մամլո խոսնակ Կիրա Յարմիշին ձերբակալել էին Ռուսաստանի մայրաքաղաքի «Շերեմետևո» օդանավակայանում: Նմանատիպ մեղադրանք առաջադրված է նաև Յարմիշի նկատմամբ, նրան սպառնում է 10 օրվա ազատազրկում:

Նավալնու աշխատակիցները հունվարի 28-ին հաղորդում էին պատրաստել, որտեղ կոչ էին անում ռուսաստանցիներին բոյկոտել ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG