ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է: