Համաձայն Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու նպատակով: Անցակետում է գտնվում նաև Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:
Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում Ռուսաստանի ԱԻՆ Հարավային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց՝ 247 բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս: