Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հստակ ապացույց ունի, որ Իրանը զենք-զինամթերք է տրամադրում Եմենի հութի զինյալներին. Նիկի Հեյլի


ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլի, արխիվ
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլի, արխիվ

Միացյալ Նահանգները հստակ ապացույց ունի, որ Իրանը զենք-զինամթերք է տրամադրում Եմենի հութի զինյալներին՝ ոտնահարելով միջազգային պատժամիջոցները, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին:

«Առկա ապացույցներն անհերքելի են», - հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով. - «Վաշինգտոնը նոր դիրքորոշում է որդեգրում Իրանի նկատմամբ՝ կենտրոնանալով Թեհրանի ապակայունացնող քաղաքականության, և ոչ միայն միջուկային ծրագրի վրա»:

Ասուլիսում ցուցադրված զինատեսակների մեջ, ըստ ամերիկացի պաշտոնյաների, եղել են նաև Իրանում ստեղծված բալիստիկ հրթիռի մնացորդները, որն անցած ամիս արձակվել էր Եմենից՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG