Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը։
Հաղորդվում է, որ Սպիտակ տան ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կրեմլի ղեկավարին, ով վերջին ասուլիսում պնդել էր, թե Թրամփի նախագահության մեկ տարվա ընթացքում ամերիկյան տնտեսությունը էական առաջընթաց է արձանագրել:
«Երկու նախագահները քննարկել են իրավիճակը մի շարք ճգնաժամային գոտիներում՝ կենտրոնանալով Կորեական թերակղզու վրա», - հաղորդում է Կրեմլը՝ ընդգծելով, որ զրույցը նախաձեռնել է ամերիկյան կողմը: