Շարունակվում է դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում գտնվող «Սասնա ծռեր»-ի 10-ի գործով դատական նիստը։
Դատարանն անցել է ապացույցների հետազոտման փուլին։
Ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը։ «Չենք ուզում լսել այս բարբաջանքները», - հայտարարեց ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը։
«Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանն իր հերթին հորդորեց դատավորին ամբաստանյալ բառն այլևս չօգտագործել։ «Դատերի պատճառով արդեն դարձել եմ հոգեկան հիվանդ», - ասաց Խանդոյանը։
Նիստը շարունակվում է։
«Սասնա ծռեր» զինված խումբը, հիշեցնենք, անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: