Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան հակաահաբեկչական վարժանքներ է անցկացրել


Ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալող Հարավային Կորեան հակաահաբեկչական գործողությունների վարժանքներ է անցկացրել:

Երկրի վարչապետ Լի Հաք Յոնը նշել է, որ անախորժությունները տեղի են ունենում միշտ անսպասելի: «Խնդրում եմ, հիշե՛ք այս մասին: Ստուգե՛ք յուրաքանչյուր մանրուքը, այն ամենն, ինչ կարող էինք բաց թողնել», - հորդորել է նա:

Վարժանքներին մասնակցել են անվտանգության ուժերի ավելի քան 420 աշխատակիցներ: Փորձարկվել են ամենատարբեր սցենարներ, մինչև անգամ անօդաչու թռչող սարքով պայթուցիկների տեղափոխումը կանխարգելող վարժություններ:

Ձմեռային խաղերի ժամանակ Հարավային Կորեայում անվտանգությունն ապահովելու են շուրջ հինգ հազար ոստիկաններ ու զինծառայողներ, ինչպես նաև մասնավոր ընկերություն է ներգրավվելու՝ հաքերային հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG