Մատչելիության հղումներ

Լավրովը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում ասելէ, թե Ռուսաստանը դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա երկխոսությունը:

«Հակամարտ կողմերի միջև ուղիղ երկխոսությունը ցավոք դեռ լուրջ առջընթացի չի հանգեցնում, բայց մեզ դրական է թվում այն փաստը, որ այս տարվա ընթացքում երկխոսություն տեղի ունեցավ նախագահների, և ոչ մեկ անգամ արտգործնախարարների մակարդակով.,- ասել է նա:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ կշարունակի միջնորդական կոլեկտիվ ջանքերը: «Այս (ԵԱՀԿ) նիստում մենք նորից հաստատեցինք կարգավորման սկզբունքները, որոնք կողմերը ընդունել են, բայց դեռ գործնական քայլերի չեն վերածել: Դա հեշտ գործ չէ, բայց մենք կշարունակենք զբաղվել»,-ասել է Լավրովը, ամփոփելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG