Մատչելիության հղումներ

Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան համաձայնության եկան «Բրեքսիթ»-ի պայմանների շուրջ


Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցություններում «բավականին առաջընթաց» է արձանագրվել: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ ուրբաթ առավոտյան կայացած բանակցություններից հետո: Ժան-Կլոդ Յունկերն ասել է, որ «Բրեքսիթ»-ի պայմանների քննարկման առաջին փուլն ավարտվել է:

Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում փաստաթուղթ է ստորագրվել, որտեղ համաձայնեցված են «Բրեքսիթ»-ի հիմնական պայմանները:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հույս է հայտնել, որ դեկտեմբերի 14-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում պաշտոնական փաստաթուղթը կհաստատվի:

Բանակցությունների հաջորդ փուլում քննարկվելու են անցումային շրջանի հարաբերություններն ու առևտրի պայմանները:

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ առավել դժվարին մարտահրավերները դեռ առջևում են: «Մենք բոլորս գիտենք, որ բաժանվելը դժվար է, բայց բաժանվելն ու նոր հարաբերություններ ստեղծելը շատ ավելի բարդ է», - նշել է նա:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG